երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քիչ հետո կտեսակցեմ մեր տղաներին. Շիրակի մարզպետը՝ այսօր հայրենադարձված ռազմագերիների մասին

Քիչ հետո կտեսակցեմ մեր տղաներին. Շիրակի մարզպետը՝ այսօր հայրենադարձված ռազմագերիների մասին

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր Ադրբեջանի կողմից ՀՀ վերադարձված հինգ ռազմագերիներից չորսը Շիրակի մարզից են: 

«Այսօր ադրբեջանական կողմը Հայաստան է հայրենադարձրել հինգ հայ ռազմագերու: Պաշտոնապես տեղեկությունը տարածել է Ազգային անվտանգության ծառայությունը։

Նրանցից 4-ը Շիրակի մարզից է.

Աղրամանյան Մարտին Մուշեղի, ծնվ. 28.05.1996թ., ք. Արթիկ,

Գևորգյան Աշոտ Արտակի, ծնվ. 30.06.1998թ., ք. Գյումրի,

Գրիգորյան Ֆելիքս Արտաշեսի, ծնվ. 23.12.1996թ., ք. Արթիկ,

Մանուկյան Վարազդատ Անուշավանի, ծնվ. 07.07.1990թ., Ախուրյան,

Հովսեփյան Էդիկ Տիգրանի, ծնվ. 02.08.1999թ., ք. Վանաձոր:

Քիչ հետո կտեսակցեմ մեր տղաներին։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել այս ամիսներին։ Բարի վերադարձ բոլորին։ Սրտատրոփ սպասում ենք մյուսների վերադարձին»,-գրել է մարզպետը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանական կողմը ՀՀ կողմին վերադարձրել է հինգ հայ ռազմագերիների:

  • Կիսվել: