շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քաջարանն ինքնապաշտպանության է անցնում․ Քաղաքապետի կոչը՝ բնակիչներին

Քաջարանն ինքնապաշտպանության է անցնում․ Քաղաքապետի կոչը՝ բնակիչներին

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կոչով դիմել է բնակիչներին՝ տեղեկացնելով, որ համայնքն անցնում է ինքնապաշտպանության։

«Դիմում եմ 20֊-60 տսրեկան բոլոր տղամարդկանց, ովքեր ի զորու են զենք վերցնել, նաև ովքեր նոր են վերադարձել արցախյան ռազմաճակատից, վտանգված է սրբություն սրբոց հայրենիքը, նենգ ոսոխը սպառնում է զավթել  մեր տարածաշրջանը։ Մեր զինվորները կռվում են Արցախում, իսկ մենք պետք է պաշտպանենք Սյունիքը։ Բոլորս ի զեն։ Բնակչությանը խնդրում եմ խուճապի չմատնվել։

Զինվորագրման մանրամասների համար դիմել Քաջարանի համայնքապետարան կամ Երկրապահ կամավորականների միություն»։

 

  • Կիսվել: