ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
 Քաղաքացիները դատի են տվել ՊՆ-ին

Քաղաքացիները դատի են տվել ՊՆ-ին

5 քաղաքացի դատի է տվել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ պահանջելով վարձատրել իրենց իրականացրած մարտական հերթապահության համար: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Քաղաքացիներ՝ Կարեն Ավետյանը, Հրայր Ավետիսյանը, Սարո Բագրատյանը, Հրայր Սահակյանը և Վարուժան Քալանթարյանը դիմել են Վարչական դատարան ընդդեմ ՊՆ-ի՝ պահանջելով 2020 թվականի հոկեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՊՆ զորամասերից մեկի կազմում իրականացված մարտական հերթապահության համար իրենց վարձատրությունը կատարել:

Հայցը ներկայացվել է մարտի 29-ին և մակագրվել Վարչական դատարանի դատավոր Գևորգ Սոսյանին:

  • Կիսվել: