«Փյունիկի» սան Գագիկ Աբրահամյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով (տեսանյութ)
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբ հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է, որ ակումբի սան Գագիկ Աբրահամյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
«Մեր ակումբի սան, Արցախյան պատերազմի հերոս Գագիկ Աբրահամյանն այսօր Հայաստանի Հանրապետության նախագահ Ա. Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով, ինչպես նաև զորամասի հրամանատարի կողմից՝ «Քաջարի մարտիկ» մեդալով և պատվոգրով»,-ասված է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի տարածած հաղորդագրության մեջ: