հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՊՆ-ում քննարկվել են ԼՂ-ում խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր

ՊՆ-ում քննարկվել են ԼՂ-ում խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 11-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ խաղաղապահ զորախմբի արագ կազմավորման և առաքելության ձևավորման համար, պատրաստակամություն հայտնել համակողմանի աջակցություն ցուցաբերել առաքելության ընթացքում:

 

Հանդիպման ժամանակ քննարկվել են խաղաղապահ ստորաբաժանման կողմից առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր:

  • Կիսվել: