կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՊՆ պաշտոնական կայքից 2,5 տարի առաջ անհետացել է «Արցախյան ազատամարտ» բաժինը, այս ընթացքում հնարավո՞ր չէր վերացնել տեխնիկական խնդիրը. Մանուկյան

ՊՆ պաշտոնական կայքից 2,5 տարի առաջ անհետացել է «Արցախյան ազատամարտ» բաժինը, այս ընթացքում հնարավո՞ր չէր վերացնել տեխնիկական խնդիրը. Մանուկյան

ՊՆ պաշտոնական կայքից 2,5  տարի առաջ անհետացել է «Արցախյան ազատամարտ» բաժինը, ի վերջո, ՀՀ ԶՈւ-ն ձևավորվել է Արցախյան ազատամարտի հիման վրա։ Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։  

Նա նշեց, որ ՊՆ-ից դա պատճառաբանում էին տեխնիկական խնդիրներով։ «2,5 տարվա ընթացքում հնարավո՞ր չէր վերացնել տեխնիկական խնդիրը, և ե՞րբ վերջապես մեր ԶՈւ-ի ակունքը, հիմքը հանդիսացող «Արցախյան ազատամարտ» բաժինը կվերականգնվի ՊՆ կայքում»,-դիմելով ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանին՝ ասաց պատգամավորը։

Կարեն Բրուտյանը պատասխանեց, որ դա իր պաշտոնեական պարտականությունների շրջանակից դուրս է․ «Տեղյակ էլ չեմ՝ ինչի մասին եք խսում»։

  • Կիսվել: