ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՊՆ պարզաբանել է նախարարության պաշտոնյայի մասնակցությամբ պատահարի մասին լուրերը

ՊՆ պարզաբանել է նախարարության պաշտոնյայի մասնակցությամբ պատահարի մասին լուրերը

Պաշտպանության նախարարությունը պարզաբանել է ԶԼՄ-ներում տարածված այն լուրը, ըստ  որի ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Նորիկ Սմբատյանը վրաերթի է ենթարկել երկու կնոջ, որոնք տեղապոխվել են ՀՀ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։

Այս առնչությամբ InfoPort-ին Պաշտպանության նախարարությունց տեղեկացրեցին, որ իրականում տեղի է ունեցել թեթև վթար և վարորդը՝ ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Նորիկ Սմբատյանը անձամբ է տուժածներին տեղափոխել հիվանդանոց։

«Նրանք համապատասխան մանրակրկիտ բուժզննում են անցել, լիովին առողջ են։ Հոսպիտալացման կարիք չի եղել»,- հավաստիացրեցին ՊՆ-ից։

  • Կիսվել: