երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
ՊՆ-ն հայտարարություն է տարածել

ՊՆ-ն հայտարարություն է տարածել

«ՌԴ Մոսկվայի զինվորական դիրիժորների ռազմական ինստիտուտում «Զինվորական փողային նվագախմբի դիրիժորություն» մասնագիտությամբ սովորելու համար հայտարարվում է արական սեռի մինչև 23 տարեկան միջնակարգ կամ միջնակարգ մասնագիտական (երաժշտական) կրթություն ունեցող երիտասարդների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Ուսուցման տևողությունը 5 տարի է: Ավարտելով կուրսանտական դասընթացը և հանձնելով ավարտական պետական քննությունները, շրջանավարտները կստանան «լեյտենանտ» սկզբնական զինվորական կոչում և դիպլոմ` զինվորական փողային նվագախմբի զինվորական դիրիժորի որակավորմամբ:

 

Ընդունելության հետ կապված ամբողջական տեղեկատվություն ստանալու համար դիմել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմանվագախմբային ծառայություն` 010 29-44-48 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: