ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմը Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի առթիվ այցելել է «Եռաբլուր» պանթեոն

ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմը Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի առթիվ այցելել է «Եռաբլուր» պանթեոն

Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, պետական և ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի առթիվ մարտի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի, զինվորականների ուղեկցությամբ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Արարողության մասնակիցները ծաղիկներ են խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի հուշաքարերին և հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշապատին:

  • Կիսվել: