ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՊՆ աշխատանքային խումբը մասնակցում է Մոսկվայում անցկացվող քննարկումներին

ՊՆ աշխատանքային խումբը մասնակցում է Մոսկվայում անցկացվող քննարկումներին

ՀՀ պաշտպանության նախարարության աշխատանքային խումբը Մոսկվայում մասնակցում է ընթացիկ տարում ՌԴ նախագահությամբ կայանալիք Անկախ պետությունների համագործակցության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության  և Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ նիստի նախապատրաստման աշխատանքային խորհրդակցությանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Փետրվարի 4-ից 5-ն անցկացվող խորհրդակցությանը մասնակցում են նշված կազմակերպությունների անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջազգային ռազմական համագործակցության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

  • Կիսվել: