հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պետք է լինենք արդիական բանակ ունեցող պետություն, որը կպարտադրի հակառակորդին սադրանքներ չհրահրել. ՊՆ փոխնախարար

Պետք է լինենք արդիական բանակ ունեցող պետություն, որը կպարտադրի հակառակորդին սադրանքներ չհրահրել. ՊՆ փոխնախարար

Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ընդգծում է, որ Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային պետք դիմակայելու համար պետք է լինել միասնական ու ունենալ արդիական բանակ։

Փոխնախարարն այս մասին ասաց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին՝ թե ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունն այն պայմաններում, երբ Ադրբեջանը նոր անցակետ է դնում Լաչինի միջանցքում ու արցախահայությունը կանգնած է նոր ցեղասպանության վտանգի առջև:

«Պետք է անենք ամեն ինչ, որ հզորանանք: Պետք է լինենք կուռ, միասնական և լավ, արդիական բանակ ունեցող պետություն, որը կպարտադրի որևէ հակառակորդի՝ սադրանքներ չհրահրել: Իսկ աշխարհը չպետք է հանդուրժի որևէ երկրորդ ցեղասպանություն»,-ասաց Սարգսյանը:

Նա հավելեց՝ օրվա խորհուրդն է՝ ավելի շատ հիշել, պահանջել, որ միջազգային հանրությունը ճիշտ ժամանակին ու ճիշտ արձագանքի, որ կանխվեն հետագա այլ հանցագործությունները մարդկության դեմ:

 

 

  • Կիսվել: