Պայմանագրայինների տարիքային շեմը կարող է բարձրացվել. ԱԺ հանձնաժողովը նախագծին հավանություն է տվել (տեսանյութ)
Պայմանագրային զինծառայողների տարիքային առավելագույն շեմն առաջարկվում է 45-ից դարձնել 63. նախագիծն արժանացել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությանը։
Նշենք, որ հանձնաժողովում քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը ներկայացրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
ԼՀԿ-ն նույն նախագծով առաջարկում է նաև միջին մասնագիտական ծրագրով սովորող և պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներին ևս 19 տարեկանը լրանալուց հետո հնարավորություն տալ շարունակելու և ավարտին հասցնելու ուսումը։ Օրենքի նախագծի լրամշակված տարբերակը ստացել է դրական եզրակացություն: