ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կբարձրացվի. ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԼՀԿ նախագծին

Պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կբարձրացվի. ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԼՀԿ նախագծին

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց և դրական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:   

Խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հիշեցրեց, որ նախագծի անհրաժեշտությունն առաջացել է այն ժամանակ, երբ իրենց դիմել են պատերազմի մասնակիցներ, ՀՀ քաղաքացիներ, որոնց տարիքը բարձր է 45-ից, սակայն նրանք ունեն պատերազմի մասնակցության, կռվի փորձ, առողջ են, բայց օրենսդրությունն արգելում է, որ նրանք ներգրավվեն պայմանագրային զինծառայության մեջ: ԼՀԿ-ն, որպես սահմանային տարիք, առաջարկում էր 63-ը:  

Գորգիսյանը նշեց, որ նախագիծը առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում փոփոխության է ենթարկվել:  Կառավարությունն առաջարկել է տարբեր սպայական կոչումների համար տարբեր տարիք սահմանել, ինչին խմբակցությունը դեմ չէ:  

  • Կիսվել: