ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պատերազմի վտանգ միշտ էլ կա. Պապիկյան

Պատերազմի վտանգ միշտ էլ կա. Պապիկյան

Սեպտեմբերի 12-13-ից հետո սահմանին միշտ էլ կրակոցներ եղել են: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ խոսելով սահմանային իրավիճակի մասին:

՛՛Այս պահին այլ մեկնաբանություն չունեմ: ՊՆ-ն ամեն օր հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով՛՛,-հավելեց նա:

Լրագրողների հարցին՝ պատերազմի վտանգ կա՞, թե՞ ոչ, Սուրեն Պապիկյանը պատասխանեց. ՛՛Պատերազմի վտանգ միշտ էլ կա՛՛։

Նախարարին հարց ուղղվեց նաեւ Հնդկաստանից զենք գնելու մասին, ինչին ի պատասխան նա նշեց, որ կոնֆիդենցիալ ինֆորմացիաներից չի խոսելու։

  • Կիսվել: