հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Փաստ». Ռազմական դոկտրինը փոփոխությունների կենթարկվի. ովքեր են ներգրավված

«Փաստ». Ռազմական դոկտրինը փոփոխությունների կենթարկվի. ովքեր են ներգրավված

Պետական ամենաբարձր մակարդակով, ինչպես նաեւ փորձագիտական շրջանակների կողմից ոչ մեկ անգամ խոսվել է ՀՀ ռազմական դոկտրինի հետ կապված հարցերի մասին, նշվել, թե այնտեղ առկա թիրախները կորցրել են իրենց արդիականությունը, իսկ ներկայիս մարտահրավերներին ընդհանուր առմամբ դոկտրինը մեծ հաշվով չի համապատասխանում: 

Ըստ մասնագետների, մասնավորաբար պետք է հաշվի առնել տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական գործընթացները եւ ընդհանրապես ժամանակի հետ ի հայտ եկող տարբեր գործոնները, որոնք լուրջ մարտահրավերներ են երկրի համար: Ի դեպ, ՀՀ ռազմական դոկտրինն ընդունվել է 2007 թվականին: 

Չի բացառվում, որ մինչեւ այս տարվա վերջ դոկտրինի նոր տարբերակը Անվտանգության խորհրդում դրվի նախնական քննարկման։

 Թերթի աղբյուրը փոխանցում է, լուրջ ներգրավվածություն ունեն նաեւ իշխանամերձ հասարակական որոշ կազմակերպություններ»:

Մանրամաները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: