շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պաշտպանության փոխնախարարը դատի է տվել «Օրսիս»-ի շահերը ներկայացնող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի դեմ

Պաշտպանության փոխնախարարը դատի է տվել «Օրսիս»-ի շահերը ներկայացնող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի դեմ

ՀՀ պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանն այսօր  Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ներկայացրել «Օրսիս» ռուսական ընկերության շահերը ներկայացնող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի դեմ՝ պահանջելով. առաջին փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել  Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր անձնական էջում կատարված գրառումներում, ինչպես նաեւ «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալության կայքէջի՝ «ՊՆ-ն է տապալել տենդերը. փաստաբանը` ձախողված հայ-ռուսական գործարքի մասին» վերտառությամբ հարցազրույցում հրապարակված  զրպարտություն համարվող տվյալները, երկրորդ՝ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանից հօգուտ պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանի բռնագանձել 2 000 000 ՀՀ դրամ փոխհատուցում:

Այս մասին 168.am-ին ասաց Մակար Ղամբարյանի փաստաբան՝ «AM» իրավաբանական ընկերությունը ներկայացնող Ալբերտ Սիմոնյանը:

  • Կիսվել: