երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պաշտպանության նախարարը որևէ գաղտնի փաստաթուղթ չի ստորագրել՝ Մոսկվայում ձեռք է բերել պայմանավորվածություն Սյունիքում տեղակայման վերաբերյալ

Պաշտպանության նախարարը որևէ գաղտնի փաստաթուղթ չի ստորագրել՝ Մոսկվայում ձեռք է բերել պայմանավորվածություն Սյունիքում տեղակայման վերաբերյալ

Հայ–ադրբեջանական միջպետական սահմանի Սյունիքի հատվածում կտեղակայվեն ռուս սահմանապահներ։ Մոսկվա այցի ժամանակ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը նման պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Այս մասին հայտնեցին պաշտպանության նախարարությունից։

 «Պաշտպանության նախարարը որևէ գաղտնի փաստաթուղթ չի ստորագրել, Մոսկվայում ձեռք է բերել պայմանավորվածություն Սյունիքի հատվածում ռուս սահմանապահների տեղակայման վերաբերյալ, ինչը էապես կբարձրացնի սահմանների անվտանգությունը։ Պաշտպանության նախարարն ի պաշտոնե չի կարող ստորագրել սահմանազատմանն առնչվող որևէ փաստաթուղթ»,-հայտնեցին ՊՆ-ից։

ՊՆ-ից նաև հերքեցին տեղեկությունները, թե Սյունիքում տեղակայվում են ռուս խաղաղապահներ՝ ընդգծելով, որ խոսքը միայն սահմանապահների մասին է։

  • Կիսվել: