ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել են ուսումնական գումարտակի զինծառայողների հետ

Պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել են ուսումնական գումարտակի զինծառայողների հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ Էդվարդ Ասրյանը մեկ այլ զորամասում հանդիպել են առանձին մոտոհրաձգային ստորաբաժանման ուսումնական գումարտակի զինծառայողների հետ:

Բարձր գնաhատելով տվյալ ստորաբաժանման զինծառայողների պատրաստության մակարդակը, որն արձանագրվել է պլանային և հանկարծակի ստուգումների արդյունքում, Սուրեն Պապիկյանը և Էդվարդ Ասրյանը հույս են հայտնել, որ առաջիկա ավարտական քննությունների ընթացքում ևս զինծառայողները կցուցաբերեն մասնագիտական բարձր որակներ՝ իրենց գիտելիքներով նպաստելով բանակի մարտունակության ամրապնդմանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է սպաներին և զինվորներին հետաքրքրող, ծառայության կազմակերպմանն առնչվող և սոցիալ-կենցաղային բնույթի հարցերին՝ վստահեցնելով, որ բոլոր խնդիրները գտնվում են ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում և առաջնահերթ դրանց լուծմանն են ուղղված զինված ուժերում ընթացող բարեփոխումները:


Նախարար Պապիկյանի՝ զորամաս կատարած այցն ավարտվել է հրամանատարության հետ աշխատանքային խորհրդակցությամբ և 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին նվիրված հուշապատի մոտ հարգանքի տուրքի մատուցմամբ:

  • Կիսվել: