ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պաշտպանության նախարարը հետևել է հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկի նախագծած հարվածային անօդաչուների փորձարկումներին

Պաշտպանության նախարարը հետևել է հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկի նախագծած հարվածային անօդաչուների փորձարկումներին

Ապրիլի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է զինված ուժերի ուսումնական զորամասերից մեկում։

Սուրեն Պապիկյանը շրջել է զորամասի տարածքում և ուսումնական մասնաշենքում, զրուցել ժամկետային զինծառայողների հետ, հետևել ուսումնական պարապմունքների ընթացքին։ Զորամասի հրամանատար, գնդապետ Դավիթ Ալեքսանյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել զորամասի կառուցվածքն ու գործառույթները։

Պաշտպանության նախարարը զորամասում հարգանքի տուրք է մատուցել և ծաղիկներ խոնարհել Հայաստանի ազգային հերոս Վահագն Ասատրյանի և 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված ու անհայտ կորած զինծառայողների հիշատակը հավերժացնող խաչքարերի մոտ։

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եղել է նաև «Բաղրամյան» զորավարժարանում, հետևել հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկի նախագծած հարվածային անօդաչուների փորձարկումներին։

 
 

  • Կիսվել: