ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պաշտպանության նախարարի հետ տարաձայնություն չկա, և եթե պետք լինի հրաժարական կտամ. ԳՇ պետ

Պաշտպանության նախարարի հետ տարաձայնություն չկա, և եթե պետք լինի հրաժարական կտամ. ԳՇ պետ

ՀՀ ԶԻնված Ուժերի Գլխավոր շտաբը ենթարկվում է Պաշտպանության նախարարին, և մեր հարաբերություններում որևէ տարաձայնություն չկա, աշխատանքային հարաբերություններ են, այսօր Ազգային ժողովում պատգամավորների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճապզրույցում հայտարարեց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ մեկնաբանելով մամուլում հրապարակվող տեղեկությունները, թե ՊՆ-ի և ԳՇ-ի միջև կան տարաձայնություններ:

Նրա խոսքով, աշխատանքային գործընթացը և դրա ընթացքում հայտնած կարծիքները ներկայացվում են որպես խիստ հակասություններ:

«Պետ-ենթակայի մեջ չի կարող լինել … էսպես ասեմ՝ չեմ կարողանալու տեսակետ հայտնեմ, պետք է հրաժարական տամ…էղավ, հրաժարական կտամ, որևէ խնդիր չեմ տեսնում, եթե սկզբունքային ինչ-որ խնդիրներ առաջ գան»,- հավելեց Արտակ Դավթյանը:

Ներկայացնելով աշխատանքային գործընթացը, Դավթյանն ասաց, որ մինչև պաշտպանության նախարարության կողմից քաղաքականությունը մշակելը, Գլխավոր շատբը ներկայացնում է իր տեսակետներն ու մոտեցումները:

«Շատ անգամ դա կարող է չհամընկնել ընդունված որոշման հետ: Բայց դա շատ նորմալ, ճիշտ երևույթ է, քանի որ քաղաքական առումով պատասխանատուն պաշտպանության նախարարն է: Այնպես որ այդտեղ ես որևէ խնդիր չեմ տեսնում», -ընդգծեց ԳՇ պետը:

  • Կիսվել: