հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պաշտպանական ոլորտի կադրային նշանակումների հարցում վերջնական որոշում դեռ չկա․ աղբյուր

Պաշտպանական ոլորտի կադրային նշանակումների հարցում վերջնական որոշում դեռ չկա․ աղբյուր

Երեկ վարչապետի մոտ բանակում ստեղծված իրավիճակի վերաբերյալ խորհրդակցությունից հետո լուրեր տարածվեցին ՀՀ և Արցախ ՊՆ-ներում, ՀՀ ԳՇ-ում բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանակությունների մասին։

Ինչպես նշել էր InfoPort-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, խոսքը, մասնավորապես, գնում է  Արցախի ՊՆ նախարար Կարեն Աբրահամյանի, ՀՀ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանի և ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Ալիկ Ալեքսանյանի մասին։

Այսօր արդեն մամուլում շարջանառվում են Արցախի ՊՆ ղեկավարի  պաշտոնի հավակնորդների նոր անուններ, որոնց թվում են՝ Արցախի ՓԲ ղեկավարի տեղակալ  Ջալալ Հարությունյանը,  ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, օպերատիվ գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Տիգրան Խաչատրյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը ։

Սակայն ինչպես InfoPort-ին հայտնեցին ՊՆ-ում իր աղբյուրները, կադրային հարցերում դեռ հստակ և պաշտոնական որոումներ չկան։ Հրաժարականների դիմումներ իրոք եղել են, սակայն դրանք դեռ ստորրված չեն։ Ինչ Վերաբերվում է նոր նշանակումներին, ապա շարջանառվող բոլոր անուններն էլ այս պահին քննարկովում են, սակայն հստակ և վերջնական որոշումներ այս հարցերի շուրջ առայժմ չկան։

Ի դեպ Ջալալ Հարությունյանը հայտնել է, որ իր հետ նոր պաշտոնի անցնելու վերաբերյալ ոչ մի խոսակցություն դեռ չի եղել։

  • Կիսվել: