երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը «Ես եմ» համակարգի շարունակությունն է, որն այս իշխանությունն ամբողջությամբ քանդեց. Օհանյան

«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը «Ես եմ» համակարգի շարունակությունն է, որն այս իշխանությունն ամբողջությամբ քանդեց. Օհանյան

«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը «Ես եմ» համակարգի շարունակությունն է, որն այս իշխանություններն ամբողջությամբ քանդեցին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Անդրադառնալով ԱԺ–ում ընդդիմության կողմից օրենքի նախագծին կողմ քվեարկելուն` Օհանյանը նշեց. «Մենք «Պաշտպան հայրենյաց»–ին կողմ ենք քվեարկել, քանի որ ժամկետային ծառայությունից պայմանագրային ծառայողների քանակը համալրելու ծրագրին մենք կողմ ենք։ Այդ գաղափարը երկար տարիների պատմություն ունի։ Դեռևս 2010 թվականից սկսվել է քննարկումը և կարող եմ ասել` պայմանագրային ծառայության և զինված ուժերի համալրման այսպիսի գործընթացները մի քիչ ուշացած են»:

Նրա խոսքով` այս գաղափարը ՊՆ–ի «Ես եմ» ծրագրի շարունակությունն է, որն իշխանությունը «քանդել» և ներկայացնում է այլ ենթատեքստով։

Նշենք, որ այսօր ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն ընդունեց «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը։

  • Կիսվել: