շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պարգևատրվել են ‹‹ORBITER-3›› տիպի անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողները

Պարգևատրվել են ‹‹ORBITER-3›› տիպի անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողները

Օգոստոսի 7-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ, այցելել է կենտրոնական ուղղությամբ տեղակայված տանկային բրիգադներից մեկը, տեղեկանում ենք Արցախի ՊԲ ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Զորամասում կատարած շրջայցի ընթացքում հանրապետության նախագահը ծանոթացել է իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին և զինծառայողների կենցաղային պայմանների հետագա բարելավման ուղղությամբ տվել անհրաժեշտ հանձնարարականներ:

Շրջայցի ավարտին Արայիկ Հարությունյանը պետական պագևներ է հանձնել ս.թ. հուլիսի 18-ին հակառակորդի ‹‹ORBITER-3›› տիպի անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողներին:

 

  • Կիսվել: