շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պապիկյանը մասնակցել է զինվորական դատախազության՝ 2023-ի աշխատանքների ամփոփմանը նվիրված քննարկմանը

Պապիկյանը մասնակցել է զինվորական դատախազության՝ 2023-ի աշխատանքների ամփոփմանը նվիրված քննարկմանը

Փետրվարի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է զինվորական դատախազության 2023 թվականի աշխատանքների ամփոփմանը նվիրված քննարկմանը։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել պաշտպանական գերատեսչության ղեկավարին՝ հանդիպմանը մասնակցելու համար՝ հույս հայտնելով, որ ամփոփման շրջանակում բարձրացված հարցերը երկուստեք օգտակար կլինեն:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է արդյունավետ համագործակցության շարունակականությունը, որը միտված է ավելի կարգապահ, կանոնադրային հարաբերությունների վրա հիմնված բանակ ունենալուն։

Հանդիպման ընթացքում 2023 թվականին զինվորական դատախազության կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն և վերլուծություն է ներկայացրել ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը:

Ամփոփման ավարտին պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն անդրադարձել են մի շարք կարևոր հարցերի, քննարկել համագործակցության զարգացման ձևաչափն ու հեռանկարները:

  • Կիսվել: