կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պապիկյանը՝ գումարի դիմաց բանակից ազատվելու օրենքի մասին

Պապիկյանը՝ գումարի դիմաց բանակից ազատվելու օրենքի մասին

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ ԱԺ-ի կողմից ընդունված նախագծին, ըստ որի, բանակից խուսափած 27-37 տարեկան տղամարդիկ այսուհետ գումարի դիմաց կարող են ազատվել քրեական հետապնդումից:

՛՛Իմ նախնական դիրքորոշումը, ցավով պետք է նշեմ, որ բացասական է՛՛,-ասաց Պապիկյանը:

Նա հավելեց. ՛՛Առաջին հայացքից անարդար թվացող այդ խնդիրն ունի մեծ պոտենցիալ նաև նոր հնարավորություններ ստեղծելու զարտուղի ճանապարհներով խուսափած քաղաքացիներին ՀՀ առաջ պարտքը կատարելու պարտավորությունը կատարել, ինչն ինձ համար անկհայտ տեսանելի է՛՛:

Նախարարը հիշեցրեց, որ այսօր բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ իրենց զավակներին X տարիքում դարձնում են այլ երկրի քաղաքացի, որի արդյունքում ազատվում են մեր երկրի առաջ իրենց պարտավորություններից, սակայն օգտվում են բոլոր արտոնություններից։

՛՛Ըստ այդմ՝ գտնում եմ, որ խնդիրն ունի նաև բացասական պոտենցիալ՛՛,-ասաց Պապիկյանը։

 

  • Կիսվել: