չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պապիկյանն ու ԱՄԷ պաշտպանության պետնախարար քննարկել են երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները

Պապիկյանն ու ԱՄԷ պաշտպանության պետնախարար քննարկել են երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները

Փետրվարի 21-ին՝ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հետ:
 
Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը:
 
Քննարկվել են ՀՀ և ԱՄէ միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները:
 
Հանդիպման ավարտին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱՄԷ պաշտպանության պետնախարարին հրավիրել է Հայաստանի Հանրապետություն:
 
 

  • Կիսվել: