կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պապիկյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան (լուսանկարներ, տեսանյութ)

Պապիկյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան (լուսանկարներ, տեսանյութ)

Հունվարի 8-ին, ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի և բարձրաստիճան այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան:

Շրջելով հավաքակայանի տարածքում և հետևելով գործընթացի իրականացմանը՝ պաշտպանության նախարարը տեղում ծանոթացել է զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին, զրուցել զորակոչիկների հետ, մաղթել բարի և անվտանգ ծառայություն:

Նախարար Պապիկյանը զորակոչիկներին ներկայացրել է ԶՈՒ-ում գործող ծրագրերը, որոնց մասնակից կարող է դառնալ զորակոչիկներից յուրաքանչյուրը և օգտվել դրանց ընձեռած հնարավորություններից:

2024 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում գործարկվել է մասնագիտական ընտրության ավտոմատացված էլեկտրոնային նոր համակարգը, որը հնարավորություն է ընձեռում հարցաշարերի միջոցով ստուգել զինակոչիկների տեխնիկական և հումանիտար գիտելիքները: Ըստ այդմ՝ որոշվում է տվյալ զորակոչիկին առավել համապատասխան մասնագիտացված ուսումնական կենտրոնը, որտեղ նա ծառայության է անցնելու և վերապատրաստվելու է՝ նախքան հիմնական ծառայության վայր մեկնելը։

Շրջայցի ավարտին Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին՝ գործընթացը պատշաճ անցկացնելու համար:

  • Կիսվել: