հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՊԱՀՀ-ում մեկնարկել է «Զորամիավորումների կառավարում» վերապատրաստման դասընթացի երկրորդ հոսքը

ՊԱՀՀ-ում մեկնարկել է «Զորամիավորումների կառավարում» վերապատրաստման դասընթացի երկրորդ հոսքը

ՀՀ պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հունիսի 13-ին տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ օպերատիվ օղակի սպայական կազմի համար նախատեսված «Զորամիավորումների կառավարում» վերապատրաստման դասընթացի երկրորդ հոսքի մեկնարկի հանդիսավոր արարողությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, դասընթացի նպատակներն են զարգացնել ուսումնառողների օպերատիվ մտածողությունը, օժանդակել նրանց արդյունավետ ներգրավմանը զորամիավորման մարտական և զորահա­վա­քային պատ­րաս­տու­­թյան, գործողությունների նախապատրաստման, վար­ման և կառա­վարման գործընթացներին, կատարելագործել սպաների գիտելիքներն օպերատիվ արվեստի, զորքերի կառավարման և շտաբերի ծառայության վերաբերյալ վերաբերյալ:

  • Կիսվել: