շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ-ի դեսպանին

ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ-ի դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարան փետրվարի 4-ին այցելել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը: Հյուրին ընդունել է ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը: 

Այս մասին տեղեկացնում են  ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ՊԱՀՀ-ում ընթացող «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ուսումնառողների հետ հանդիպման ժամանակ դեսպան Էրլունը բովանդակային զեկուցում է ներկայացրել Չինաստանի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքների և ուղղությունների վերաբերյալ, պատասխանել ուսումնառողների հարցերին:

Հանդիպման ավարտին Թիան Էրլունը գրառում է արել ՊԱՀՀ-ի պատվավոր հյուրերի գրառումների մատյանում:

  • Կիսվել: