ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Որևէ զինծառայող չի մնա պալատկաներում, բոլորը ապահովված կլինեն պատշաճ պայմաններով»․ փոխնախարար

«Որևէ զինծառայող չի մնա պալատկաներում, բոլորը ապահովված կլինեն պատշաճ պայմաններով»․ փոխնախարար

Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետեւ կոմպետենտ չեմ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը՝ անդրադառնալով հարցին, թե այս պահին ինչ է կատարվում սահմաններին:

«Ձգտում ենք, որ արդյունավետ լինի ֆինանսների կառավորումը ՊՆ-ում»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե խոսվում է, որ ենթակառուցվածքների առումով խնդիրներ կան՝ վրաններ, այլ պարագաներ, փոխնախարարն արձագանքեց. «Որևէ զինծառայող չի մնա «պալատկաներում, բոլորը ապահովված կլինեն պատշաճ պայմաններով: Ինտենսիվ աշխատում ենք, որ որեւէ խնդիր չլինի: Մենք ֆինանսների խնդիր չունենք»:

  • Կիսվել: