հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ոչինչ չեմ բացառում. Արծրուն Հովհաննիսյանը՝ նոր տարածքներ ազատագրելու մասին

Ոչինչ չեմ բացառում. Արծրուն Հովհաննիսյանը՝ նոր տարածքներ ազատագրելու մասին

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը չբացառեց, որ հայկական կողմը հնարավոր է ազատագրել է նոր տարածքներ։

«Ոչինչ չեմ բացառում, մի քանի անգամ ասել եմ, նորից ասեմ, որ մեր զինված ուժերը, լինելով լիովին մարտունակ, հակառակորդին զրկելով հարձակումների թափից, միշտ չէ, որ վարում են միայն պաշտպանական մարտեր։ Տարօրինակ կլիներ, որ վարեին միայն պաշտպանական մարտեր»,- տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Հարցին, թե ներկայումս ինչպիսին է իրավիճակը Վարդենիսի հատվածում, որտեղ ՄԻՊ-ը ստիպված է եղել ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով դադարեցնել իր փաստահավաք աշխատանքները, ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ ընդհանուր առմամբ ԱԹՍ-ների գործունեությունը կա ու ոչ միայն այդ ուղղությամբ, բայց ակտիվ մարտական գործողություններ Հայաստանի սահմանների կոնկրետ այդ հատվածում չկա:

  • Կիսվել: