ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ո՞ր զորակոչիկները կծառայեն ԶՈւ ԳՇ զինվորական նվագախմբում եւ պարի համույթում

Ո՞ր զորակոչիկները կծառայեն ԶՈւ ԳՇ զինվորական նվագախմբում եւ պարի համույթում

Ձմեռային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ՀՀ ԶՈւ ԳՇ զինվորական նվագախմբում եւ զորամասերի նվագախմբերում, ինչպես նաեւ ԶՈւ ԳՇ երգի եւ պարի համույթում ծառայության նշանակելու ընտրության հանձնաժողովներն անցկացրել են լսումներ եւ դիտումներ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Հանձնաժողովներում ընդգրկված էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, Հայաստանի կոմպոզիտորների միության, ինչպես նաեւ ԶՈւ համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

Մասնագիտական ընտրության փուլը հաղթահարած զինակոչիկների անվանացուցակները ներկայացվելու են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի հաստատմանը: Մասնագետ նորակոչիկները վիճակահանությամբ կհամալրեն ՀՀ ԶՈւ ԳՇ եւ կայազորային զինվորական նվագախմբերը, ԶՈւ ԳՇ երգի եւ պարի համույթը:

  • Կիսվել: