շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՈՒԱԶ-ի վթարից վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

ՈՒԱԶ-ի վթարից վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Սյունիքում ՈՒԱԶ-ի կողաշրջմնա հետեւանքով վիրավորված երկու զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

Թորոսյանը հայտնեց, որ զինծառայողները ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ։

Հիշեցնենք, որ երեկ` դեկտեմբերի 22-ին, Սյունիքի մարզում Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված УАЗ մակնիշի ավտոմեքենան Նորավան գյուղի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ապառաժ քարերին ու կողաշրջվել։

Վիրավորել է 2 զինծառայող։

  • Կիսվել: