չորեքշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2022
Լավագույն զինծառայողներն արժանացել են պատվոգրերի

Լավագույն զինծառայողներն արժանացել են պատվոգրերի

Հուլիսի 7-ին N զորամիավորումում ամփոփվել են 2022թ․ ուսումնական տարվա երկրորդ եռամսյակի կատարված աշխատանքների արդյունքները։

Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են մարտական պատրաստականության ու հերթապահության, թիկունքի և տեխնիկական ծառայությունների, զորքերի բարոյահոգեբանական վիճակի վերաբերյալ, ներկայացրել առկա բացթողումներն ու նշել լուծման հնարավոր ուղիները:

 Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ս․ Գրիգորյանը, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, տվել է համապատասխան հանձնարարականներ։

Լավագույն զինծառայողներն արժանացել են պատվոգրերի։

  • Կիսվել: