չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Նշվել է ՀՀ ԶՈւ ինժեներասակրավորային զորամասերից մեկի կազմավորման տարեդարձը

Նշվել է ՀՀ ԶՈւ ինժեներասակրավորային զորամասերից մեկի կազմավորման տարեդարձը

Ապրիլի 17-ին Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ ինժեներասակրավորային զորամասերից մեկի կազմավորման 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառում:

Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել զորամասի կազմավորման պատմությանն ու անցած մարտական ուղուն, ներկայիս գործունեությանն ու ինժեներական ապահովման այն մարտական խնդիրներին, որոնց կատարման արդյունքներով զորամասը բազմիցս ճանաչվել է լավագույնը զինված ուժերում:

Զորամասն անմասն չի մնացել նաև արցախյան վերջին պատերազմից: Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի և անմնացորդ նվիրումի համար 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հերոսների ծնողներին և հարազատներին զորամասի հրամանատարական կազմը հանձնել է ՀՀ նախագահի հրամանագրերով հետմահու շնորհված «Մարտական ծառայության» մեդալները:

  • Կիսվել: