չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Նորակոչիկների հետ անցկացվում են մարտական պատրաստության տեսական և գործնական պարապմունքներ

Նորակոչիկների հետ անցկացվում են մարտական պատրաստության տեսական և գործնական պարապմունքներ

Զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվում են մարտական պատրաստության տեսական և գործնական պարապմունքներ:

Նորակոչիկ զինծառայողները նախապատրաստվում են զինվորական երդման հանդիսավոր արարողությանը, ծանոթանում համազորային կանոնադրություններին, զինծառայության առանձնահատկություններին և անվտանգության պահպանման կանոններին, մասնակցում շարային պարապմունքների։

 

  • Կիսվել: