երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում (տեսանյութ)

Նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում (տեսանյութ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, հանդիսությունը մեկնարկել է ՀՀ օրհներգի հնչյունների ներքո և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Ա. Մարալչյանի կողմից հայտարարված լռության րոպեով՝ ի հիշատակ հանուն հայրենիքի հավերժ հերոսացած սահմանապահների և բոլոր հայորդիների:

Այնուհետև արարողությունն ուղեկցվել է նորակոչիկների կողմից ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի օրհներգի կատարմամբ և հանդիսավոր շքերթով:

«Զորամասի շարահրապարակում, մարտական դրոշի ներքո տեղի է ունեցել նաև խորհրդանշական այս միջոցառման հիմնական արարողակարգային հատվածը, որի ընթացքում նորակոչիկներն ընթերցել են զինվորական երդման տեքստն ու սահմանված կարգով ստորագրել այն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ միջոցառմանը մասնակցել և շնորհավորանքի խոսքեր են հղել ՀՀ ԱԱԾ տնօրենի օգնական, ՍԶ վետերանների միավորման նախագահ Հ. Կարապետյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարզային ստորաբաժանումների, Սահմանապահ զորքերի ղեկավար կազմի ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից նաև հայտնում են, որ սահմանապահ զորքերի հրամանատարն իր շնորհավորական խոսքում բարձր է գնահատել զորամասի հրամանատարական կազմի կողմից նորակոչիկների ուսուցման և կարգապահության ամրապնդման ուղղությամբ կատարված աշխատանքները։

Արարողության ավարտին Սահմանապահ զորքերի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել նորակոչիկների և նրանց ծնողների հետ:

  • Կիսվել: