Նոր զենքերի տեղն ու գործողության մանրամասներն էլ թշնամուն պետք կգան, դա էլ հայտնեք ու վերջ. Հովհաննիսյան
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հերթական անգամ կոչ է անում նոր զենքերի ու մարտական գործողությունների մասին տեղեկություններ չտարածել:
Նշենք, որ նա բազմիցս հանդես է եկել կոչով՝ հետևել միայն պաշտոնական լրահոսին: Այս անգամ էլ իր ֆեյսբուքյան էջում ՊՆ ներկայացուցիչը գրել է.
՛՛Ով համարում է, որ ինձանից շատ իրավունք ունի հասարակությանը տեղեկացնել ռազմաճակատի մասին, թող մտածի. Կարող է նոր զենքերի տեղն ու գործողության մանրամասներն էլ թշնամուն պետք կգան, դա էլ հայտնեք ու վերջ՛՛։