ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նման ոչ ռազմական կորուստներն անթույլատրելի են. Սեյրան Օհանյան

Նման ոչ ռազմական կորուստներն անթույլատրելի են. Սեյրան Օհանյան

Զորամասում հրդեհի համար պատասխանատվություն են կրում անձինք, ովքեր պատասխանատու են եղել հակահրդեհային անվտանգության հետ կապված միջոցառումների անցկացման համար: Այս մասին հունվարի 19-ին ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Մասնավորապես, ինչպես նշեց Օհանյանը, խոսքը կանխարգելիչ միջոցառումների մասին է։ Նրա կարծիքով՝ պատասխանատվություն են կրում նաեւ բարձրաստիճան զինվորականներն ու պաշտոնյաները։ «Սա ցավալի միջադեպ է։ Մենք ունենում ենք զոհեր եւ կորուստներ մարտական գործողությունների ժամանակ՝ Հայրենիքի պաշտպանության ժամանակ։ Դա դեռ կարելի է ինչ-որ կերպ հասկանալ։ Առանց անձնազոհության ու հերոսության անհնար է ապահովել Հայրենիքի պաշտպանությունը։ Բայց համեմատաբար խաղաղ պայմաններում, ռազմական գործողություններից դուրս նման կորուստներ կրելն ուղղակի անթույլատրելի է։ Մեր ժողովրդի համար դա անթույլատրելի է»,-ասաց նա։ 

Հիշեցնենք, որ այս գիշեր Գեղարքունիքի զորամասում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող։

  • Կիսվել: