ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նախարարությունը գրեթե լուծել է մահացած զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրը․ Բալայան

Նախարարությունը գրեթե լուծել է մահացած զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրը․ Բալայան

Անցած տարվա ընթացքում Երեւանում այն զինծառայողները, որոնք զոհվել են, նրանց ընտանիքների բնակարանային պայմանները գրեթե բավարարել ենք, գոնե 95 տոկոսով, հիմա անցել ենք մարզերում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Մենք մի շարք միջոցառումներ արդեն իսկ ձեռնարկել ենք, որպեսզի նրանց սոցիալական վիճակը ավելի բարելավի, դա վերաբերում է ե΄ւ համապատասխան վճարներին ե΄ւ բնակարանային ապահովման խնդիրներին»,- ասել է նա:

Բալայանի խոսքով՝ ՊՆ-ն ոչ միայն  շեշտը դրել են սպառազինության ավելացման, այլ նաեւ համաժամանակյա սպաների աշխատավարձերի բարձրացման վրա եւ  հույս ունի այդ տենդենցները պահպանել 2020 թվականին:

Նա հավելեց, որ այս տարի երկրորդ կիսամյակից կտրվի 500 շահառուի հիպոթեքային պայմաններով բնակարաններ ապահովելու ծրագգրի մեկնարկը, ծրագրի ֆինանասական մասն ապահովված է:

  • Կիսվել: