հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Նախագահը նոյեմբերի 16-ի ադրբեջանական հարձակման ժամանակ զոհված 3 զինծառայողի պարգեւատրել է մեդալներով

Նախագահը նոյեմբերի 16-ի ադրբեջանական հարձակման ժամանակ զոհված 3 զինծառայողի պարգեւատրել է մեդալներով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար նոյեմբերի 16-ին ՀՀ արեւելյան սահմանագոտում ադրբեջանական հարձակման ժամանակ ԶՈւ զոհված 3 զինծառայող մեդալներով են պարգեւատրվել:

ՀՀ ՊՆ N զորամասի սպա-հոգեբան, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանը հետմահու պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով, N զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Գուրգեն Աշոտի Սարգսյանն ու N զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյանը՝ «Արիության» մեդալով:

Նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ. 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան, պայմանագրային զինծառայողներ՝ 1991թ. ծնված, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյան, 1990թ. ծնված, շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյան, 1998թ. ծնված, կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյան, 1980թ. ծնված, շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյան։ Եվս մեկ զոհված զինծառայողի ինքնություն դեռ պարզվում է։

Մի քանի ժամ տեւած մարտերից հետո ռուսական կողմի միջնորդությամբ հրադադար է հաստատվել. ՀՀ Զինված ուժերը մարտական երկու դիրք են կորցրել:

 

  • Կիսվել: