շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Նախագահի հրամանագրով ՊՆ վարչության պետ է ազատվել պաշտոնից

Նախագահի հրամանագրով ՊՆ վարչության պետ է ազատվել պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վալերիկ Քոչարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը.

Վալերիկ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից»,- ասված է հրամանագրում։

  • Կիսվել: