կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի՝ հրազենային վիրավորումով. ՀՀ ՊՆ

N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի՝ հրազենային վիրավորումով. ՀՀ ՊՆ

Մարտի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով:

Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Ավելի վաղ հայտնել էինք՝ մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել էր ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին՝ ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ:

  • Կիսվել: