ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՄԻՊ երկու հայտարարությունների միջև առկա ձևակերպումների տարբերությունն ինքնին խոսուն է․ ՊՆ

ՄԻՊ երկու հայտարարությունների միջև առկա ձևակերպումների տարբերությունն ինքնին խոսուն է․ ՊՆ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք ՀՀ պաշտպանության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջև հեռակա բանավեճ էր ծավալվել, ըստ որի՝ ՄԻՊ-ը պնդում էր, թե ադրբեջանական կողմը ՀՀ տարածքում ամրացման աշխատանքներ է իրականացնում, իսկ ՊՆ-ն հերքում էր դա։

Այժմ ՄԻՊ գրասենյակը ներկայացրել է որոշ փաստեր այս առնչությամբ։

«Առաջին լրատվական»-ը  մեկնաբանություն խնդրեց պաշտպանության նախարարությունից ՄԻՊ գրասենյակի ներկայացրած փաստերի առնչությամբ:

ՊՆ-ից կարծում են, որ  երկու հայտարարությունների միջև առկա ձևակերպումների տարբերությունն ինքնին խոսուն է. «Հոկտեմբերի 18-ին ՄԻՊ-ը, խոսելով ադրբեջանցիների կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին, պնդում էր «Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանցիների» մասին, հոկտեմբերի 27-ին՝ «Գեղարքունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ» իրականացվող աշխատանքների։ Ի վերջո, ի՞նչ նկատի ունի ՄԻՊ-ը՝ Գեղարքունիքի մարզում իրականացվող, թե՞ մարզի հարևանությամբ»։

  • Կիսվել: