ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մինչեւ հիմա ինտենսիվ կրակոցները շարունակում են․ Ներքին Հանդի վարչական ղեկավար

Մինչեւ հիմա ինտենսիվ կրակոցները շարունակում են․ Ներքին Հանդի վարչական ղեկավար

Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղից այս պահին տարհանվում են կանայք եւ երեխաները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։

«Կեսգիշերից սկսած թշնամին կրակահերթ է բացել։ Միայն առավոտյան ժամը յոթից մինչեւ ութ անց կես դադար վերցրին, բայց մինչեւ հիմա ինտենսիվ կրակոցները շարունակում են»,- նշեց Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։  Ժամը 08.00-ի դրությամբ իրադրությունը սահմանին փոփոխություններ չի կրել, հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, ականետներ, ԱԹՍ–ներ եւ խոշոր տրամաչափի զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են: Հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ Պաշտպանության նախարարությունն ունի 49 զոհի մասին հաստատված տվյալ։

  • Կիսվել: