երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Մինչ այս պահը Գեղարքունիքի մարզում խոցվել է 18 ԱԹՍ․ Սանոսյան

Մինչ այս պահը Գեղարքունիքի մարզում խոցվել է 18 ԱԹՍ․ Սանոսյան

Ադրբեջանը պատերազմ հրահրելուն զուգընթաց փորձել է ԱԹՍ-ների միջոցով բնակիչների ուշադրությունը գրավել, որոշ հատվածներում էլ՝ հռթիռակոծել: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Նա նշեց. ՛՛Արդյունքում՝ մենք մարզի Մեծ Մասրիկ համայնքում ունեցանք զոհ,  2 վիրավորներ։ Վերջերս նաև 14-ամյա Նարեկը վիրավորվեց։ Վնասվել է շուրջ 40 առանձնատուն, 2 դպրոց։ Մեծ Մասրիկում խոցման արդյունքում ոչ միայն ամբողջովին տունը փփլվեց, այլև գազատարը վնասվեց ու հրդեհ բռնկվեց։ Բազմաթիվ դաշտային տարածքներում կան հրետակոծություններ, որոնք բերում են դաշտային ախատանքներ իրականացնելու խնդիրներ՛՛:

Ըստ Սանոսյանի՝ մինչ այս պահը մարզում խոցվել է 18 ԱԹՍ։ Դրանք միայն Վարդենիսի տարածարջանում չեն եղել. ԱԹՍ-ներ են խոցվել նաև Մարտունու և Գավառի տարածաշրջանում։

՛՛Քաջ գիտակում ենք մարզի աշխարհագրական դրքը ու ինչ կարևոր անելիքներ ունենք արցախցի եղբայրներին օգնելու հարցում։ Մի շարք գերատեսչություններ կազմակերպված աշխատում են Արցախում սննդի ու անհրաժեշտ նյութերի մատակարարման համար։ Մենք գիտակցում ենք, որ պատերազմական փուլում բոլոր օղակները պետք է իրենց աշխատանքները կազմակերպված անեն և թիկունքային աշխատանքները հասկանում ենք, որ շատ կարևոր են՛՛,-նշեց մարզպետը:

  • Կիսվել: