չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մի շարք զորամասերում և զինվորական հոսպիտալներում ստուգվել է կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված ԶՈւ գլխավոր շտաբի պետի հանձնարարականների կատարման ընթացքը

Մի շարք զորամասերում և զինվորական հոսպիտալներում ստուգվել է կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված ԶՈւ գլխավոր շտաբի պետի հանձնարարականների կատարման ընթացքը

Մարտի 16-ից 20-ը ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչության պետ, գնդապետ Ա.Պետրոսյանը ստուգայց է կատարել զինված ուժերի մի շարք զորամասերում և կայազորային զինվորական հոսպիտալներում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ստուգվել են ներքին վերակարգերի ծառայության կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, սանիտարական վիճակը, անձնակազմի շրջանում կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի հանձնա¬րարականների կատարման ընթացքը:

Կայազորներում և զինվորական հոսպիտալներում ընդհանուր վիճակը գնահատվել է բավարար, տրվել են համապատասխան ցուցումներ:

  • Կիսվել: