ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մի մտահոգվեք, նորից ունենալու ենք Գլխավոր շտաբի պետ․ Պաշտպանության փոխնախարար

Մի մտահոգվեք, նորից ունենալու ենք Գլխավոր շտաբի պետ․ Պաշտպանության փոխնախարար

Մի մտահոգվեք, նորից ունենալու ենք Գլխավոր շտաբի պետ, որն ուղղակի նաև հանդիսանալու է պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

«Գլխավոր շտաբը որպես պետական ենթակա մարմին կրկին շարունակելու է իր կարգավիճակը պահել», - ասաց փոխնախարարը։

Հարցին, թե որն է այդ փոփոխության նպատակը, գուցե այն, որ քաղաքական վերահսկողություն լինի, Արման Սարգսյանը պատասխանեց.

«Մամուլում էլ եմ լսել, գրում են, թե ինչպես կլինի, որ քաղաքական ղեկավարը ղեկավարի զինվորականին. այս պահին էլ ղեկավարում է, միշտ է ղեկավարել։ Այդ հարցով որևէ խնդիր չկա, որ ոչ զինվորականը զինվորականին պետք է ղեկավարի։ Դրանք իրական բարեփոխումներ են»։

Սարգսյանի խոսքով՝ զինվորականները ֆինանսական և գնման գործընթացներից հեռու կլինեն։

  • Կիսվել: