երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մի կողմից ձեռք բերել սպառազինություն այլ երկրներից, բայց մյուս կողմից հարաբերությունները փչացնել ռազմավարական գործընկերոջ հետ՝ ճիշտ չէ․ Օհանյան

Մի կողմից ձեռք բերել սպառազինություն այլ երկրներից, բայց մյուս կողմից հարաբերությունները փչացնել ռազմավարական գործընկերոջ հետ՝ ճիշտ չէ․ Օհանյան

Եթե այսօր հնարավորություն կա այլ երկրներից էլ ձեռք բերել սպառազինություն և ռազմական տեխնիկա, կարծում եմ, ոչ ոք, նաև մեր ռազմական գործընկների կողմից, արգելք չի ունեցել։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ՀՀ-ին ռազմական նոր դաշնակիցներ պե՞տք են, թե՞ ոչ։

«Նախկինում էլ ՀՀ-ն ՌԴ-ից՝ մեր ռազմավարական դաշնակիցներից բացի, նաև փոքր քանակով ռազմական տեխնիկա է ներմուծել այլ երկներից», - ասաց նա։

«Մի կողմից ձեռք բերել սպառազինություն այլ երկրներից՝ Ֆրանսիա, Հնդկաստան, բայց մյուս կողմից էլ հարաբերությունները փչացնել ռազմավարական գործընկերոջ հետ, որի աջակցությամբ նախկինում բավական մեծ քանակությամբ սպառազինություն ենք ունեցել, ես գտնում եմ, որ ճիշտ չէ», - ասաց նա և նշեց, որ իրենք մշտապես փորձել են ՀՀ շահերը առաջ տանել և՛ երկկողմ ռազմավարական գործընկերության, և՛ բազմակողմ հարաբերությունների միջոցով։

Ըստ Օհանյանի՝ ՌԴ-ից այսօր զինամթերք չեն կարողանում ներկրել, և դրա պատասխանատուները միայն ՀՀ իշխանություններն են։ Իսկ դիվերսիֆիկացիային, ասաց, որ դրական է նայում։

  • Կիսվել: