հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մեզ հաջողվեց հանդարտեցնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում․ Շոյգու

Մեզ հաջողվեց հանդարտեցնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում․ Շոյգու

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները  կատարել են բարդ առաջադրանքները՝ տեղում կայունացնելով իրավիճակը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ռազմական գերատեսչությունում կայացած խորհրդակցության ժամանակ։

«Մեզ հաջողվեց հանդարտեցնել իրավիճակն այնտեղ, այժմ քայլեր են ձեռնարկվում պլանային աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ: Արդեն կարող ենք ասել պլանային, որովհետև կյանքն աստիճանաբար վերադառնում է այս տարածաշրջան: Ավելի ու ավելի է տիրում խաղաղությունը և հանգստությունը»,-ասել է Շոյգուն:

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր հրամանատարներին, զինվորականներին, շարքայիններին Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և այլ մասերում իրականացրած ծառայության համար:

«Այն ինչ եղավ Լեռնային Ղարաբաղում մեկ տարի առաջ, երբ իրավիճակը ծայրահեղ ծանր էր, գերագույն գլխավոր հրամանատարության ջանքերի, 24 ժամյա ռեժիմով աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ հաղթահարել»,-նշել է նա:

  • Կիսվել: